Մատչելիության հղումներ

ԱԺ-ն համաձայնություն տվեց Արթուր Սարգսյանին կալանավորելուն


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը խորհրդարանում, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը խորհրդարանում, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը: Քվեարկությանը մասնակցած 62 պատգամավորները կողմ են քվեարկել:

Արթուր Սարգսյանին մեղադրանք կառաջադրեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն էր, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել:

Սակայն մինչև իշխող խմբակցության քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորը որդու ու թիմակիցների հետ Քննչական կոմիտեի մոտ էր, սպասում էր իրավապահների գործնական քայլերին:

«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ եղան, նույն խուզարկությունները եղան մեր տունը, արդեն երկու շաբաթ անցել ա, եթե ես փախուստի դիմեի, ՍԷԿՏ-ս բաց ա, տոմսի փող ունեի, կարայի տոմսս առնեի և գնայի: Կալանքի հիմքը, որ ես կփախնեմ, անհիմն է»,-Քննչականի մոտ լրագրողներին ասաց Արթուր Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG