«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն անձեռնմխելիությունից զրկվեց: Իշխող խմբակցությունը կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդությանը:
Միայն իշխանությունն է մասնակցել քվեարկությանը, 62 կողմ ձայներով պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից:
Արթուր Սարգսյանին մեղադրանք կառաջադրեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նա մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար:
Ազգային ժողովը երեկ անձեռնմխելիությունից զրկել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ նման կերպ հնարավորություն տալով գլխավոր դատախազին քրեական հետապնդում սկսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։