ՌԴ պետական վիճակագրական ծառայությունը լիովին դադարեցրել է Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տվյալների հրապարակումը։
Դաշնության՝ մայիս ամսվա սոցիալ-տնտեսական զեկույցում «Ժողովրդագրություն» բաժինը իսպառ բացակայում է։ Այդ բաժնի վերաբերյալ տվյալներ չկան նաև Ռոսստատի կայքում, որը վերջին անգամ թարմացվել է մարտին։ Խոսքը ծնունդների և մահերի թվի, ամուսնությունների և ամուսնալուծությունների, միգրացիայի և ընդհանուր բնակչության մասին է։
Մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում աշխատող ժողովրդագիրները իշխանությունների կողմից գաղտնի պահվող այս տվյալները կարող են ստանալ միայն անձնական ստորագրությամբ։ Այս մասին բարձրաձայնել էր ժողովրդագիր Ալեքսեյ Ռաքշան, ով ավելի ուշ ներառվել էր ՌԴ Արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» ցանկում։