ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը անհեթեթ է որակել իր երբեմնի դաշնակից Իլոն Մասկի՝ նոր քաղաքական կուսակցություն հիմնելու ծրագիրը՝ կտրուկ քննադատությամբ հանդես գալով նրա հասցեին։
Թրամփը լրագրողների հարցերին պատասխանել է Նյու Ջերսիից Վաշինգտոն վերադառնալիս:
«Կարծում եմ՝ երրորդ կուսակցություն ստեղծելը լիովին անհեթեթ է։ Մենք մեծ հաջողություն ենք գրանցել Հանրապետական կուսակցության միջոցով։ Դեմոկրատներն իրենց ուղուց շեղվել են, բայց միշտ եղել է երկկուսակցական համակարգ։ Երրորդ կուսակցություն ստեղծելը պարզապես խառնաշփոթ է առաջացնում», – ասել է Թրամփը։
Թրամփի հետ տարաձայնությունների ֆոնին միլիարդատեր Մասկը հայտարարեց իր սեփական կուսակցությունը՝ «Ամերիկան» հիմնադրելու մասին, որը պետք է մարտահրավեր նետի Նահանգներում իշխող երկկուսակցական համակարգին։