Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով

Russia Eastern Economic Forum

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ, և բոլոր ծագող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Տրամաբանությունը «միայն մեկ բանի մասին է խոսում՝ Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ և երկրներ, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան և ընդհանուր ապագան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքվում գտնվող ՌԴ դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը՝ օգտագործելով օրենքով և գործող դիվանագիտական պրակտիկայով նախատեսված բոլոր հնարավորությունները»։

Ռուս - ադրբեջանական հարաբերությունները լարվել են վերջին 2 շաբաթում. Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահները գործողություններ են իրականացրել ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։ Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ համատեղ միջոցառումները, պետական պաշտոնյաների երկկողմ այցերը։