Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին:
Ըստ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին։ Ավելին՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել։
Ի դեպ, դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։ Նրա վերջին աղմկահարույց որոշումը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանավորումն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոսը երկու ամսով կալանավորվեց