Ռուսաստանի փոխարտգորխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը նշել է, որ անհրաժեշտ է Հայաստանում պահպանել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ։
«Այդ համատեքստում հաստատվել է ռուսական կողմի առաջարկը՝ անցկացնել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան մարմինների միջև խորհրդակցությունների հերթական փուլը», - ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ դեսպանն ու ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, հստակեցվել է առաջիկա ռուս-հայկական շփումների ժամանակացույցը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՌՀ-ը բարձրացնում է ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը