Թուրքիայի դատախազությունը երկրի խորհրդարան է փոխանցել ընդդիմադիր խոշորագույն ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզելի դեմ քրեական գործ է հարուցվել հանցագործության դրդելու և պետական պաշտոնյայի հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնելու հոդվածներով։