Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ժամանակ կպահանջվի՝ հասկանալու, թե ինչ սպառազինություն է մատակարարվում Ուկրաինա»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչ սպառազինություն է մատակարարվում Ուկրաինա», - մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, այսօր նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Վերջնական տեղեկատվություն, թե հատկապես որ մատակարարումներն են ավարտին հասցվել, դեռ չկա։ Ակնհայտ է, սակայն, որ այս ամենը հազիվ թե նպաստի խաղաղ կարգավորմանը», - նշել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ առաջիկայում Վաշինգտոնը Ուկրաինային հավելյալ պաշտպանական սպառազինություն կմատակարարի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG