Մատչելիության հղումներ

Խորհրդարանում կրքերը լարվեցին


Ազգային ժողովում այսօր իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործի մասին: Ընդդիմադիր պատգամավորները, ըստ երևույթին, մեկնաբանություն արեցին այս հարցի վերաբերյալ, ապա Արթուր Սարգսյանն՝ ինքը ևս տեղից մեկնաբանություն արեց:

«Նստի՛ր տեղդ, հանգստացի՛ր, վե՛ր ընկի տեղդ», - հորդորեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը:

Հասկանալի չէր, թե ինչ էր ասում Արթուր Սարգսյանը:

Գլխավոր դատախազն ավելի վաղ միջնորդել էր, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին էլ մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործով:

Ըստ միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու «Սրբազան շարժման» այլ անդամներ պլանավորել են ահաբեկչություն կատարել:

Ընդդիմադիր պատգամավորը քրեական գործը շինծու էր որակել, երբ իրավապահները խուզարկում էին նրա տունը, այդ օրը կալանավորեցին շարժման առաջնորդին ու ևս 14 համախոհի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG