Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Բուլղարիայի՝ եվրոյի գոտուն միանալուն


Եվրոյի գոտուն Բուլղարիայի միանալու դեմ բողոքի ցույց մայրաքաղաք Սոֆիայում, 31-ը մայիսի, 2025թ.
Եվրոյի գոտուն Բուլղարիայի միանալու դեմ բողոքի ցույց մայրաքաղաք Սոֆիայում, 31-ը մայիսի, 2025թ.

Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում կողմ է քվեարկել Բուլղարիայի՝ եվրոյի գոտուն միանալուն։ Բուլղարիան եվրոյի գոտուն կմիանա 2026 թվականի հունվարի 1-ից՝ հրաժարվելով իր ազգային տարադրամից՝ լևից։

Ավելի վաղ Եվրամիության խորհուրդն ու Եվրոպական կենտրոնական բանկն էին եզրակացրել, որ Բուլղարիան կատարել է եվրոյի գոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները։

Վերջին հարցումների համաձայն, սակայն, Բուլղարիայի բնակչության մոտ 50 տոկոսը դեմ է արտահայտվում եվրոյի գոտուն միանալուն։ Հիմնական մտավախությունը հնարավոր գնաճն է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG