Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություններից ցանկից հանել է սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը


Սիրիա, արխիվ
Սիրիա, արխիվ

ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություններից ցանկից հանել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ին:

ԱՄՆ նախագահը հուլիսի 1-ին հրամանագիր էր ստորագրել 2004 թվականից Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու մասին:

Հայաթ Թահրիր աշ-Շամը Ալ-Քաիդայի սիրիական ճյուղն է, որը Սիրիայում ակտիվացել է քաղաքացիական պատերազմի բռնկումից մեկ տարի անց՝ 2012 թվականին։ Խմբավորումը նախ ներկայանում էր որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա» կամ «Նուսրայի ճակատ»։

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան իշխանության գալուց առաջ կապեր է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ժամանակին եղել է Միացյալ Նահանգների կողմից որոնվող ահաբեկիչների ցանկում և նույնիսկ մի քանի տարի անցկացրել ամերիկյան բանտում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG